Մատչելիության հղումներ

«Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը»


«Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը»,-այսօր հայտարարել է կառավարությունը՝ հրահանգելով ոստիկանությանը խստորեն հետևել այս կանոնի պահպանմանը։

Վարակակիրների թվով Եվրոպայում առաջին տեղը զբաղեցնող երկրում քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել հանրային այն տարածքներում, որտեղ անհնար է 2 մետր հեռավորություն պահպանել։ Կարգազանցներին սպառնում է տուգանք՝ 100 եվրոյի չափով։ «Մենք ստիպված ենք ուժի մեջ պահել այս կարգը, քանի դեռ չենք գտել խնդրի տևական լուծումը՝ պատվաստանյութը»,-հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարարը։

Մարտից երկրում բռնկված համաճարակը արդեն 27 հազար մարդու կյանք է խլել, վերջին ամիսներին՝ կարանտինային խիստ սահմանափակումներից հետո, սակայն, վարակի դեպքերը կտրուկ կրճատվել են։

XS
SM
MD
LG