Մատչելիության հղումներ

Վարչապետ. Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի


Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք և կունենանք, պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` սա չի նշանակում, որ զգուշավորությունը պետք է թուլացնել:

«Վերջին շրջանում հաճախ ենք ունենում դեպքեր, երբ բռնկումներ են տեղի ունենում թաղումների, հուղարկավորությունների ժամանակ: Մենք շատ կարևոր ենք համարում հուղարկավորությունների և հոգեհանգստյան արարողությունների իրականացումը պարետատան սահմանած կանոնների համաձայն»,- ասաց նա` հավելելով, որ ամուսնական արարողությունները ևս չպետք է խախտումներով արվեն:

Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակի երկարաձգման հնարավորությանը, ապա վարչապետը ասաց.- «Բավականին մեծ է հավանակությունը, և կարծում եմ, որ այո արտակարգ դրությունը կերկարաձգվի»:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ իր հերթին հորդորեց կատարել պարետատան ցուցումները: Ըստ նախարարի`ԱԻՆ-ում ևս կան վարակակիրներ, նրանք վարակվել են իրենց ընտանիքների անդամներից, թվով 35 վարակակիր են, որոնցից 20-ը բուժվել են և վերադարձել աշխատանքի: Նրա խոսքով` վարակվելու դեպքում իրենց աշխատակիցները մեկուսացել են, ինչը թույլ է տվել խուսափել բռնկումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG