Թուրքիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ բանակում այս պահին ծառայող զինվորներ։ Դատախազությունը պնդում է, թե նրանք աջակցում են ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենին, ով, ըստ Անկարայի, փորձել է 2016-ին երկրում հեղաշրջում կազմակերպել։
ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը կտրականապես հերքում է այս մեղադրանքը, իսկ Վաշինգտոնը մերժում է նրան արտահանձնելու Անկարայի պահանջը։ Գործի քննությունը ձգվում է արդեն չորս տարի, ձերբակալածների թիվն արդեն անցնում է 80 հազարից։
Արևմտյան մի շարք կառույցներ պնդում են, որ նախագահ Էրդողանը օգտագործում է այն՝ ընդդիմախոսներին լռեցնելու և իր դիրքերն ամրապնդելու համար։