Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները պահանջում են պատժել Բաքվում բնակիչներին բռնությամբ բերման ենթարկած ոստիկաններին


Ադրբեջանում իրավապաշտպանները պահանջում են պատժել ոստիկաններին, որոնք անցած շաբաթավերջին հատուկ գործողություն էին իրականացրել Բաքվի թաղամասերից մեկում և բռնությամբ բերման ենթարկել ավելի քան տասը բնակչի։

Մինչ այդ, տեղում արտակարգ միջադեպ էր տեղի ունեցել, իրավապահները փորձել էին բերման ենթարկել կարանտինի ռեժիմը խախտող մի բնակչի, հարևանները, սակայն, սկսել էին պատուհաններից աղբ լցնել իրավապահների գլխին։ Ոստիկանությունը դիմել էր բիրտ ուժի:

«Ըստ օրենքի, իրավապահները մարդկանց գլխին հարվածելու իրավունք չունեն, հատկապես, երբ վերջիններս դիմադրություն ցույց չեն տալիս», - հայտարարել են իրավապաշտպանները։

Ձերբակալվածները երեկ դատապարտվել են 10-30-օրյա վարչական կալանքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG