Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման վատթարացման մասին


Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում անցել է 7 միլիոնը, ավելի քան 406,5 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ: Կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր շարունակում են գրանցվել ամբողջ աշխարհում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է կորոնավիրուսի տարածման վատթարացման մասին: Ներկայումս հայտնաբերված նոր դեպքերի 75 տոկոսը գրանցվում է Ամերիկայում և Հարավային Ասիայում:

Միացյալ Նահանգներում արձանագրված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է երկու միլիոնը: «Մենք նաև տեսնում ենք COVID-19-ի դեպքերի աճ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը, միևնույն ժամանակ նշելով, որ Եվրոպայում իրավիճակը բարելավվում է: Եվրոպան իսկապես վերադառնում է բնականոն կյանքի:

Մոսկվայի քաղաքապետն էլ այսօրվանից չեղյալ է հայտարարել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց դիմակներ և ձեռնոցներ կրելը շարունակում է պարտադիր լինել:

Այսօր կբացվեն վարսավիրանոցները, մեկ շաբաթից՝ նաև թանգարանները, գրադարանները և ռեստորանների ու սրճարանների բաց տարածքները: «Պայքարը դեռ չի ավարտվել», - ասել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը՝ հավելելով. «Այնուամենայնիվ, ուզում եմ շնորհավորել ձեզ մեր հերթական ընդհանուր հաղթանակի կապակցությամբ»:

Սակայն վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը Ռուսաստանում չի նվազում՝ օրական 8-9 հազար նոր դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG