Մատչելիության հղումներ

Հացադուլ՝ ռուս-ադրբեջանական սահմանին


Ադրբեջանի սահմանային անցակտերից մեկը, արխիվ
Ադրբեջանի սահմանային անցակտերից մեկը, արխիվ

Ռուս-ադրբեջանական սահմանին ապրիլից ի վեր տուն վերադառնալուն սպասող շուրջ 150 ադրբեջանցիները հինգերորդ օրն է հացադուլի մեջ են:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հացադուլավորների պահանջը մեկն է՝ բացել սահմանը և թույլ տալ վերադառնալ տուն: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի 700-800 քաղաքացիներ արդեն 44-րդ օրն է սահմանակից Դաղստանի տարածքում բաց երկնքի տակ են գիշերում, նրանց մի մասը չկարողանալով դիմանալ անտանելի պայմաններին ստիպված վերադարձել են Ռուսաստան, անցած ամիս սահմանի բացմանը սպասողներից մեկն էլ մահացել էր:

Համաճարակի տարածումը երկրում կանխելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները փակել են սահմանները, անցած շաբաթներին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հեռախոսազրույցներից հետո, պաշտոնական Բաքուն ներս է թողել Դաղստանում սպասող քաղաքացիներից միայն 120 հոգի, մյուսներին հորդորել՝ սպասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG