Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայում կորոնավիրուսի վարակակիր այլևս չկա


Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արխիվ
Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արխիվ

Նոր Զելանդիայում կորոնավիրուսի որևէ հայտնի ակտիվ վարակակիր չկա, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչությունը հայտնում է, որ վերջին վարակվածը կին է, ով արդեն 48 ժամ հիվանդության որևէ ախտանիշ չի ունեցել, և բժիշկները համարում են, որ նա լիովին բուժվել է:

Մոտ 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսով վարակվել է 1504 մարդ, մահացել՝ 22-ը:

Դեռևս ապրիլի վերջին Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել էր, որ համաճարակի դեմ մի քանի շաբաթ տևած պայքարից հետո երկրում վարակի նոր դեպքերը հատուկենտ են:

Վարակի առաջին դեպքերը հայտնաբերվելուն պես Նոր Զելանդիան կոշտ սահմանափակումներ էր ձեռնարկել՝ փակելով երկրի սահմանները, ռեստորանները, սրճարանները, բոլոր հանրային վայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG