Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բողոքի ցույցերի 12-րդ օրն է


Վիսկոնսինի պողոտայում բողոքի ցույցի մասնակիցների մեծ մասը սպիտակամորթներ են, Վաշինգտոն, 4 հունիսի, 2020թ.
Վիսկոնսինի պողոտայում բողոքի ցույցի մասնակիցների մեծ մասը սպիտակամորթներ են, Վաշինգտոն, 4 հունիսի, 2020թ.

ԱՄՆ-ում 12 օր շարունակ տեղի են ունենում բողոքի լայնածավալ ակցիաներ, որոնք սկսվել են սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Երեկ մայրաքաղաք Վաշինգտոնում ամենախոշոր ցույցն էր:

Մինեապոլիսում կեղծ թղթադրամով ապրանք գնելու համար ձերբակալված Ֆլոյդը մահացել է այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը ծունկը մի քանի րոպե պահել է նրա կոկորդին:

Բերման ենթարկելու գործողությանը մասնակցող բոլոր չորս ոստիկաններին ազատել են աշխատանքից և կալանավորել են:

Ծունկը Ֆլոյդի կոոկորդին դրած ոստիկանին ներկայացվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանք, մնացած երեքին մեղադրում են սպանությանն օժանդակելու մեջ:

Ամերիկյան տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են վերջ տալ բերման ենթարկվողների նկատմամբ ոստիկանների բիրտ գործողություններին, որոնց առավելապես ենթարկվում են սևամորթ կասկածյալները:

Վերլուծաբանների համոզմամբ, այս շարժումն էլ ավելի բարդ կացություն է ստեղծում նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով կորոնավիրուսի համավարակի և դրանից բխող տնտեսական ճգնաժամի պայմաններում պատրաստվում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:

Սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքների համաձայն, Թրամփը վարկանիշով զիջում է դեմոկրատական հավանական մրցակից, նախկին փոխնախագաահ Ջո Բայդենին:

XS
SM
MD
LG