Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 547-ով՝ հասնելով 12 հազար 364-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 207-ով և հասել 3 հազար 720-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 66 հազար 674 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 70, 92, 82, 56 տարեկան կանայք և 62, 82, 66 տարեկան տղամարդիկ: տարեկան: Բացի 56-ամյա կնոջից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 190-ի, կորոնավիրուսով վարակված ևս 69 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 385 մարդ: