Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի փողոցներում վերստին աշխուժություն է: Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:
Կարանտինի պայմաններում աշխատել են միայն պարենի խանութներն ու դեղատները, բայց շաբաթասկզբին արտոնվել է նաև որոշ այլ ապրանքատեսակներ վաճառող խանութների աշխատանքը:
Ռուսաստանում հունիսի 5-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 8 հազար 726 նոր դեպք, ընդհանուր հաշվով ախտահարվել է մոտ մոտ 450 հազար մարդ:
Անցած 24 ժամում մահացել է 144 մարդ, Ռուսաստանում մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 հազար 528-ը:
Մոսկվայում ուժի մեջ մնացած սահմանափակումները կգործեն առնվազն մինչև հունիսի 14-ը: