«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին։ Որովհետև «վաղվա» թիվը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դո՛ւ ես», - քիչ առաջ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի վերջին երկու օրվա տվյալներին:
Նույն սոցիալական ցանցում մեկ այլ գրառմամբ պետության ղեկավարը շեշտում է. - «Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»: