Մատչելիության հղումներ

Դատախազություն. Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապառնացել կյանքին ու առողջությանը՝ նաև ուղարկելով համապատասխան հաղորդագրություն, հայտնում են դատախազությունից:

Գլխավոր դատախազությունից հաղորդումն ուղարկվել է Ոոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Էդմոն Մարուքյանը տվել է նույնաբովանդակ հաղորդում, պնդել բողոքը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում վերոնշյալ դեպքի առթիվ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG