Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը ազատման դիմում է ներկայացրել վարչապետին: Այս մասին Անանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- նշել է նա իր գրառման մեջ։
Դավիթ Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2018 թվականի մայիսից: