Պարետի երեկվա ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով, հաղորդում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
«Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու, և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:
Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը», - ասված է հաղորդագրությունում: