Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կառավարության հրաժարականի մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հաստատել են, որ նա նման որոշում է կայացրել:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել էր կառավարության նոր կազմի պատրաստման մասին մինչև նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են օգոստոսի 9-ին:
Երկրի կառավարությունը 2018-ից ղեկավարում է Սերգեյ Ռումասը: