Ղրղզստանը պատրաստվում է բարձրացնել Կանտ քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանի վարձավճարը: Մինչ այս Մոսկվան տարեկան 4,5 միլիոն դոլար էր վճարում 866 հտ տարածքի համար, որը 2000-ականներից օգտագործում էր որպես ռազմակայան։
Բիշկեքը, սակայն, պարզել է, որ ռուսական զինուժը մոտ հարյուր հեկտարով ընդարձակել է ռազմակայանի սահմանները և այժմ պահանջում է դրա դիմաց տարեկան հավելյալ 200 հազար դոլար վճարել։
Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ առաջարկը համաձայնեցվել է արդեն ռուսական կողմի հետ, ղրղզական խորհրդարանը հարցը կքննարկի առաջիկա հինգշաբթի: