Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայկական եկեղեցիները պաշտամունքի համար կվերաբացվեն հուլիսի 19-ին


Թուրքիա - Պատարագ Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում, արխիվ
Թուրքիա - Պատարագ Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքարանը նախատեսում է եկեղեցիները պաշտամունքի համար վերաբացել Վարդավառի կիրակի՝ հուլիսի 19-ին: «Ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է ընդունվել շաբաթվա վերջին Պատրիարքարանում կայացած Կրոնական ժողովի նիստի ժամանակ:

Միևնույն ժամանակ, նշվել է Պոլսո Պատրիարքական Աթոռի հիմնադրման 559-րդ տարեդարձը՝ կատարվել է գոհաբանական աղոթք և ժամերգություն:

Թուրքիայի նախագահական գրասենյակի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեդին Ալթունը թվիթերյան իր էջում շնորհավորել է Պատրիարքարանի հմնադրման տարեդարձը։

Պոլսո Հայոց պատրիարքարանը հիմնադրվել է 1461 թվականին սուլթան Մեհմեդ երկրորդի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG