Մատչելիության հղումներ

Թուրքիան Ռուսաստանին 1 մլրդ դոլարի զենք է պատվիրել. Մոսկվան պատրաստ է նաև Սու-35-ներ մատակարարել


Ռուսական արտադրության Սու-35 կործանիչ, արխիվ
Ռուսական արտադրության Սու-35 կործանիչ, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել, հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, հավելելով՝ այժմ կողմերը քննարկում են ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտներում համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունը։

Ռուս պաշտոնյան նաև հայտնել է, որ Թուրքիան մոտ մեկ միլիարդ դոլարի զենք-զինամթերք է պատվիրել՝ առաջին անգամ մտնելով ռուսական զենքի գնորդների առաջատար հնգյակ։ Այս ցանկում են նաև Հնդկաստանը, Չինաստանը և Եգիպտոսը, հինգերորդ երկրի անունը ռուսական կողմը չի նշում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG