Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նպատակով հետազոտություններ Ռուսաստանում, արխիվ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նպատակով հետազոտություններ Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց կմասնակցեն զինված ուժերի հինգ տասնյակ կամավորներ։

Նյութը մշակվել է նախարարության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, առաջինն այդ մասին բարձրաձայնել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցում։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, թե հակահամաճարակային սահմանափակումներն ամբողջությամբ չեն վերացվի, քանի դեռ չի ստեղծվել վիրուսի դեմ պատվաստանյութը։

Այս ուղղությամբ ուսումնասիրություններ են ընթանում տասնյակ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում։

XS
SM
MD
LG