Մատչելիության հղումներ

Նոր դասագրքերի, ծրագրերի հետ կապված պնդումները սուտ են. նախարարը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ կեղծ լուրեր ու պնդումներ են արվում, որոնք ունեն մանիպուլյացիոն բնույթ:

Նա նշեց, որ սա, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, միտված է պայքարելու մանկապիղծների դեմ: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց` սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին է կոնվենցիան:

«Կոնվենցիայի միայն մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: Շատերը կամա թե ակամա, գիտությունից, թե անգիտությունից, ծանոթ լինելով կոնվեցիային, թե ընդհանրապես չկարդալով կոնվենցիան, ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ ու ծրագրեր են ներմուծվելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ նոր դասագրքերի, նոր ծրագրերի ու մեթոդների հետ կապված լուրերը, պնդումները սուտ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG