Մատչելիության հղումներ

«Հորդորում ենք քաղաքացիներին խստագույնս պահպանել նորմերը». Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում


Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել։ Մայրաքաղաքի տարբեր շրջաններում արտակարգ դրության պարետատան սահմանած կանոնների պահպանմանը հետևելու համար իրավապահները ռեյդեր են իրականացնում։

Այսօր ոստիկանական մի քանի խմբեր Երևանի Էրեբունի թաղամասում էին հսկում:

Ըստ պարետատան պահանջների, մեքենաներում մեկից ավելի քաղաքացի լինելու դեպքում դիմակ կրելը պարտադիր է, տաքսիների դիմացի նստարանին ուղևոր չպետք է նստի, բաց տարածքներում պարտադիր է քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, հանրային տրանսպորտում ու կանգառներում բոլորը պետք է դիմակներով լինեն, Ոստիկանությունն արձանագրում է այս կանոնների խախտումները: «Ազատությունն» այսօր հետևում էր իրավապահների աշխատանքին, ոչ բոլոր կարգազանցներն էին հեշտությամբ հաշտվում իրենց խախտումների արդյունքով կազմվող արձանագրություններին:

Մի վարորդ, որն ուղևորի հետ էր արդարացավ, թե դիմակ չէր կրում, որովհետև սուրճ էր խմում, ոստիկանները կարգազանցին հիշեցրին պարետատան պահանջը:

«Ազատության» շրջայցի ընթացքում այլ պատճառաբանություններ ու արդարացումներ էլ հնչեցին վարորդների կողմից:

Ոստիկանությունը հայտնում է՝ մայիսի 29-ի դրությամբ արդեն ավելի քան 16 հազար արձանագրություն է կազմվել արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով։

Քաղաքացիները հիմնականում հետևում են պահանջներին, սակայն արձանագրված խախտումներն էլ քիչ չեն, «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկաններից մեկը:

«Մենք նորից հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի խստագույնս պահպանեն այդ նորմերը՝ համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով», - ասաց ոստիկանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) մշտադիտարկում է իրականացնում հանրային սննդի օբյեկտներում, շուկաներում, այսօր էլ տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի շուկաներից մեկում էին: Այստեղ էլ արձանագրություններ կազմվեցին․ խախտում թույլ տվողները քիչ չէին, մասնագետները շուկայի առևտրականներին հորդորում էին պահպանել հիգիենան ու պարբերաբար ախտահանում իրականացնել:

ՍԱՏՄ մասնագետ Արմեն Գալստյանը շուկայի համաճարակային անվտանգության վիճակը բավարար է գնահատում. «Բավարար է, ոչ թե լավ, այլ բավարար, որը շատ վատ ցուցանիշ է»:

Ըստ մասնագետի, որոշ տաղավարներում ամենատարրական պահանջները պահպանված չէին, Գալստյանն ասաց՝ հսկողությունն ավելի պետք է ուժեղացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG