Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վերաբացվել են հանրային բաղնիքները


Հանրային բաղնիք Ռուսաստանում, արխիվ
Հանրային բաղնիք Ռուսաստանում, արխիվ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամսյա դադարից հետո Ռուսաստանում վերաբացվել են հանրային բաղնիքները։

«Ռոյթերս»-ը ռեպորտաժ է պատրաստել Յարոսլավլի մարզի Տուտաև քաղաքում, նշելով, որ Ռուսաստանի հատկապես փոքր քաղաքների բնակիչների մի մասի համար հանրային բաղնիքները լողանալու միակ հնարավորությունն են։ Մոսկվայից 300 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած, Վոլգայի ափին գտնվող Տուտաև քաղաքի 40 հազար բնակիչների 30 տոկոսը կոմունալ հարմարություններ չունի, և մարդիկ շտապել են վերաբացված բաղնիք:

Առաջին այցելուներից մեկը Իրինա Կուտավցևան ասել է, որ սա իր համար տոնական իրադարձություն է։

Բաղնիքի ընդունարանի աշխատող Տամարա Բրուկովան ասել է, որ կանանց ու տղամարդկանց լողանալու տարբեր օրեր են սահմանված, անընդհատ զանգեր է ստանում, հաջորդ շաբաթվա բոլոր օրերն արդեն զբաղված են։ Հերթագրումը նաև նպատակ ունի սոցիալական հեռավորություն ապահովել, որպեսզի շատ մարդ չհավաքվի, կարողանան ջերմաչափել յուրաքանչյուրին և 90 րոպեն մեկ ախտահանում կատարել, ընդգծել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG