Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը՝ Արցախի ԱԳ նախարար, Սամվել Բաբայանը՝ ԱԽ քարտուղար


Մասիս Մայիլյան, արխիվ
Մասիս Մայիլյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ Մասիս Մայիլյանին վերստին նշանակել է արտգործնախարարի պաշտոնում: Այդ մասին Հարությունյանը հայտնեց այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:

Սամվել Բաբայան, արխիվ
Սամվել Բաբայան, արխիվ

Արցախի նախագահը տեղեկացրեց նաև, որ նախօրեին Երևանում Սամվել Բաբայանի հետ հանդիպման արդյունքում վերջնական որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին:

Արայիկ Հարությունյանն այլ նշանակումներ ևս կատարել է, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակել Կամո Աղաջանյանին:

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին մարտի 31-ին, ապրիլի 14-ին կայացավ նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Նախագահական ընտրություններում հաղթեց նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանականում՝ նրա գլխավորած «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» նորաստեղծ քաղաքական ուժը: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայացավ մայիսի 21-ին Շուշիում:

Արայիկ Հարությունյանը՝ իր գլխավորած քաղաքական ուժի անունից, և «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մայիսի 25-ին համագործակցության հուշագիր են ստորագրել:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG