Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է, նրան մեղադրանք է առաջադրվել. ՔԿ


ՀՖՖ նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այնուհետև Քննչական կոմիտե:

ՔԿ-ն հայտնում է, որ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների կալանավորելու միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG