Մատչելիության հղումներ

Չինաստանի խորհրդարանն ընդունեց Հոնկոնգին վերաբերող վիճահարույց օրինագիծը


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, պատգամավորները և պաշտոնյաները խորհրդարանում ծափահարում են վիճահարույց օրինագծի քվեարկությունից հետո, Պեկին, 28-ը մայիսի, 2020թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, պատգամավորները և պաշտոնյաները խորհրդարանում ծափահարում են վիճահարույց օրինագծի քվեարկությունից հետո, Պեկին, 28-ը մայիսի, 2020թ.

Չինաստանի օրենսդիր մարմինը հաստատեց վիճահարույց օրինագիծը, որը թույլ կտա երկրի հատուկ ծառայություններին ռազմակայաններ, հենակետեր տեղակայել ինքնավարության որոշակի աստիճան ունեցող Հոնկոնգում:

Պեկինի այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Չինաստանին մաս կազմող ինքնավար քաղաքում, որտեղ օրեր շարունակ ցույցերը չեն մարում: Ակտիվիստները պնդում են, որ Չինաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը:

Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ դրանից հետո, անհայտ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG