Միացյալ Նահանգները պատրաստվում է մեղադրանք առաջադրել Վենեսուելայի նախագահի կնոջը, հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով, Նիկոլաս Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի մեղադրանքի մի մասը վերաբերում է թմրանյութերի վաճառքին, որին մասնակցած երկու անձ՝ Վենեսուելայի առաջին տիկնոջ զարմիկները, արդեն գտնվում են Ֆլորիդայի բանտերից մեկում:
Մարտին ամերիկացի դատախազները Մադուրոյի և վենեսուեալացի այլ պաշտոնյաների դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրել նարկոահաբեկչության, թմրանյութերի վաճառքի համար։ Դատախազները պնդում են, որ ութերորդ տարին Վենեսուելայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մադուրոն տարիներ ի վեր փորձել է ԱՄՆ-ը կոկաինով լցնել, թուլացնել ամերիկյան հանրությանը և մեծացնել իր կարողությունները: