Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը հաստատվելուց հետո պետությունն ինձնով չի հետաքրքրվել․ փաստաբան Ինեսսա Պետրոսյան


«Ազատությունը» զրուցել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հետ, ում մոտ օրերս կորոնավիրուս է ախտորոշվել:

Ինեսսա Պետրոսյան. - Երբ որ ուրբաթ օրը այդ կենտրոնից զանգեցին և ինձ տեղեկացրեցին, որ իմ թեստի արդյունքը դրական է, դա եղավ այն վերջին զանգը, որը կատարեցին բուժհաստատությունները: Բացառություն են կազմում այն բժիշկները, ովքեր իմ ընտանիքի ընկերներն են, իմ ընկերներն են և իրենց սրտացավությամբ, մոտեցումներով փորձում են ամեն կերպ ուղղորդել ինձ, օգտակար խորհուրդներ տալ: Դա կապ չունի այն մոտեցման հետ, որը դրսևորվել է պետության կողմից:

«Ազատություն». – Այսինքն` այն պահից, երբ հաստատվել է, որ Դուք վարակակիր եք, պետությունը չի հետաքրքրվել Ձեր առողջությամբ...

Պետրոսյան. - Բոլորովին: Որևէ զանգ, որևէ հետաքրքրության ինչ-որ... կամ ես ինչ վիճակում եմ գտնվում: Ես հասկանում եմ, որ պետությունում հիմա աննախադեպ իրավիճակ է, հասկանում եմ, որ նույնիսկ միջոցների լուրջ սղություն կա և այլ խնդիրներ կան: Այդ ամենը հասկանում եմ, բայց նույնիսկ երբ որ մեր նախարարը ասում է, որ պետք է վիճակներից ելնելով... բայց որևէ մեկը վիճակի գնահատում չի անում, որևէ մեկը չգիտի ես ինչ վիճակում եմ: Խոսքը իմ մասին չէ: Ես ինչ-որ կերպ իմ հարցերը կարողանում եմ լուծել: Բայց շատ քաղաքացիները, վստահ եմ, որ հիմա իրենց տներում ուղղակի միայն միայն մի բան են անում` չափում են ջերմությունը: Բայց այնպիսի մի վարակ է, որ դու չգիտես հաջորդ պահին քո ջերմությունը ինչ կլինի: Կամ այն մարդը, ով որ չի կատարելի իր թոքերի հետազոտությունը, չգիտի հաջորդ պահին ինչը կախտահարվի իր մոտ: Եվ որևէ մեկը չի հետաքրքրվում: Փաստորեն ստացվեց, որ Առողջապահության նախարարը հրաման էր արձակել, որ թեթև ընթացքով հիվանդները, ասիմպտոմները և այլն մնում են իրենց տներում: Բայց ո՞վ է դա որոշում, թե ով ինչ աստիճանի է, կամ ում հետ է: Հիմա ես մնացել եմ տանը, բայց փաստորեն իմ ամբողջ ընտանիքն էլ տանն է, ու ստացվում է, որ կարող եմ վտանգ ներկայացնել իրենց համար:

«Ազատություն». – Դուք ունե՞ք հիմա բժշկական հետազոտությունների, խորհրդատվության, միջամտության կարիք:

Պետրոսյան. - Շատ տարբեր իմ ընկերները` բժիշկները և այլն, խորհուրդ էին տալիս, որ անհրաժեշտ է կատարել նաև արյան հետազոտություն: Եվ երբ որ արդեն պարզ դարձավ, որ պոլիկլինիկաները պետք է զբաղվեն այդ ամենով, ես իմ նախաձեռնությամբ... ինչ որ արել եմ, արել եմ իմ նախաձեռնությամբ` զանգել թեժ գծերը, նախարարին նամակ, որին պատասխան չեմ ստացել... Նույն այդ թեժ գծերը ուղղորդում են միայն պոլիկլինիկաներ: Ի՞նչ կարող են անել պոլիկլինիկաների այն աշխատակիցները, որոնց տարրական դիմակ չեն տալիս նույնիսկ: Երբ որ ես կարդում եմ նախարարի կողմից ստորագրած այդ նամակները, ցուցումները, թե ինչ արտահագուստ պետք է կրեն, ոնց պետք է այցելեն բժշկին, ես որևէ կերպ չեմ կարող մեղադրել իմ պոլիկլինիկայի բժշկուհուն, ով չունի ոչինչ, չի ստացել: Մարդիկ չեն ստացել արտահագուստ, ինչպե՞ս կարող է այցելի ու լսի ասենք իմ թոքերը, եթե նա պաշտպանված չէ, պաշտպանության որևէ միջոց չի ստացել: Մինչև այդ հրամանի արձակումը, նախարարը պիտի բարի լիներ այդ ամեն հարցերը կարգավորել, որպեսզի հիվանդներն անելանելի վիճակի մեջ չհայտնվեին: Մեզանից վատ վիճակում հայտնվել են պոլիկլինիկայի բժիշկները և բուժաշխատողները: Երբ որ անհրաժեշտություն կար լաբորատոր հետազոտություն կատարել` արյուն հանձնելու և այլ, ինձ այդ բժիշկը ստիպված ասում է` Դուք եկեք պոլիկլինիկա: Եվ իմ հաջորդ հարցին, որ` Դուք դա լո՞ւրջ եք ասում, ինքը ասում է` այո, եկեք պոլիկլինիկա: Այսինքն` ցուցում են իրենց տվել, որպեսզի հիվանդները գնան պոլիկլինիկա... վարակակիր հիվանդները փողոցներով քայլեն, գնան պոլիկլինիկա, և պատկերացնո՞ւմ եք, թե ճանապարհին քանի հոգու կարող է էդ հիվանդը վարակի: Եվ դա ոչ մեկին չի հետաքրքրում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG