Մատչելիության հղումներ

AXA-ն դատարանում պարտվելուց հետո որոշեց փոխհատուցել համաճարակից տուժած ռեստորանների վնասները


AXA ապահովագրական ընկերության լոգոն, արխիվ
AXA ապահովագրական ընկերության լոգոն, արխիվ

Ֆրանսիայում AXA ապահովագրական ընկերությունը դատարանում պարտվելուց հետո որոշել է փոխհատուցել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ռեստորանների կրած վնասների մեծ մասը:

Անցած շաբաթ Փարիզի դատարանը որոշեց, որ AXA-ն պետք է վճարի փակված ռեստորանների երկու ամսվա վնասները՝ չնայած ապահովագրական ընկերությունը պնդում էր, թե պարտավոր չէ վճարել առողջապահական ճգնաժամի հետևանքով առաջացած պարապուրդի համար։

AXA-ն հայտարարել էր, թե կբողոքարկի դատարանի որոշումը, բայց գլխավոր տնօրենը երեկ ասել է, որ ընկերությունը հաշտվողական լուծում է փնտրում և կվճարի հայցերի մեծ մասը, որոնց պայմանագրերում անորոշություններ կան։

Ֆրանսիական ապահովագրական այլ ընկերություններ ևս ասել են, թե կվճարեն բիզնեսի ընդհատման որոշ վնասեր՝ կախված կոնկրետ պայմանագրից, մասնավորապես Generali France ընկերությունը կվճարի զբոսաշրջության ոլորտի շուրջ 600 ընկերությունների:

Ամբողջ աշխարհում սա կարող է նախադեպ դառնալ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած բիզնես վիճաբանությունները լուծելու համար: Ապահովագրական ընկերության դեմ հայց ներկայացրած չորս ռեստորանների սեփականատեր Ստեֆան Մանիգոլդը Reuters-ին ասել է, որ դատարանի վճռից հետո զանգեր է ստացել Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից, զանգահարողները խնդրել են փոխանցել իր պայմանագրի ու դատարանի վճռի մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG