Ստացվել են նախօրեին Հայաստան ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, այսօր հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Բոլոր 4 վարակակիրները, հաղորդագրության համաձայն, Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են:
Մեկուսացվել է 4 քաղաքացի, թեստավորումների ընդհանուր քանակը 789 է:
Այսպիսով, մինչ օրս Արցախում կորոնավիրուսի 38 դեպք է հաստատվել, վարակվածներից 14-ն արդեն առողջացել են, մեկուսացված է 80 քաղաքացի, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել: