Մատչելիության հղումներ

Գերմանիան մտադիր է մինչև հունիսի 15-ը վերացնել եվրոպական ավելի քան 30 երկրներ այցելելու արգելանքը


Գերմանիան մտադիր է մինչև հունիսի 15-ը վերացնել եվրոպական ավելի քան 30 երկրներ այցելելու արգելանքը՝ եթե հակահամաճարակին վիճակն այնտեղ կրկին չվատանա, հաղորդում է DW-ն:

Ըստ լրատվամիջոցների, այս ցանկում են Եվրամիության 26 անդամները, ինչպես նաև շենգենյան գոտու անդամ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը:

Վերջնական որոշումը կկայացվի վաղը կառավարության նիստում:

Ավելի քան երկու ամիս առաջ` մարտի 17-ին Գերմանիայի արտգործնախարարը հորդորել էր երկրի քաղաքացիներին դադարեցնել ճամփորդությունները: Այժմ, երբ Եվրամիության տարածքում համաճարակի տեմպերը սկսել են նվազել, Բեռլինը ծրագրում է յուրաքանչյուր երկրի համար առանձին ուղեցույց հրապարակել` հաշվի առնելով տեղի համաճարակային իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG