Մատչելիության հղումներ

Լավրովը պարզաբանել է, թե ովքեր կարող են դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ֊ում


Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով կարող են անդամակցել նաև գործընկեր կազմակերպությունները, այդ թվում` Անկախ պետությունների համագործակցությունն ու Շանհայան համագործակցության կազմակերպությունը:

Լավրովը միաժամանակ ընդգծել է, որ որոշումը պետք է կայացվի ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությամբ:

«Մենք հաստատեցինք պայմանավորվածությունը, ըստ որի ամեն ինչ արվելու է կոնսենսուսով` հաշվի առնելով անդամ երկրներից յուրաքանչյուրի շահը», - ասել է Լավրովը ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հեռակա խորհրդաժողովից հետո:

Անկախ պետությունների համագործակցությանն անդամակցում են նախկին ԽՍՀՄ 9 պետություններ, այդ թվում` Ադրբեջանը:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ դեմ է արտահայտվելու ՀԱՊԿ֊ում Բաքվի հնարավոր անդամակցությանը կամ դիտորդի կարգավիճակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG