Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպք է գրանցվել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում


Կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսով վարակված խնամյալը քրոնիկ հիվանդություն ունի, և դեռ պարզ չէ՝ որտեղ է վարակվել՝ հաստատությունում, թե հիվանդանոցում, որտեղ բուժում է ստանում։

«Շուրջ 21 մեկուսացված ունենք այս պահին հաստատությունում։ Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ դեռևս ախտանշաններ չկան։ Այսօր երեկոյան ամենայն հավանականությամբ Առողջապահության նախարարության մեր գործընկերները կայցելեն ՊՈԱԿ և կթեստավորեն մեկուսացված անձանց»,- «Ազատությանը» փոխանցեց Սոնա Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG