Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի պնդմամբ` Բելառուսի տնտեսության անկումը «տանելի է»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկո, Մինսկ, 19-ը մայիսի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկո, Մինսկ, 19-ը մայիսի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ` երկրի տնտեսությունն ի վիճակի կլինի արագորեն հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծագած ճգնաժամի հետևանքները: Բելառուսի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Մեր տնտեսությունը հիմնականում արտահանման վրա է կենտրոնացած: Այդ իսկ պատճառով, երբ միջազգային շուկաները փակվեցին, Բելառուսի տնտեսությունը որոշակի անկում արձանագրեց: Այդ անկումը, սակայն, տանելի է», - հայտարարում էր Լուկաշենկոն:

«Եթե այլ պետություններն իրենց տնտեսությունները ավելի արագ տեմպերով վերագործարկեն, ապա մենք էլ կկարողանանք արագորեն վերականգնել մեր երկրի տնտեսությունը», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG