Մատչելիության հղումներ

Գերմանական տնտեսությունը առաջին եռամսյակում 2.2 տոկոսի անկում է արձանագրել


Գերմանիա - Սահմանափակումների դեմ բողոքի ակցիա Շտուտգարտում, 16-ը մայիսի, 2020թ.
Գերմանիա - Սահմանափակումների դեմ բողոքի ակցիա Շտուտգարտում, 16-ը մայիսի, 2020թ.

«2020 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայի տնտեսությունը ավելի քան 2 տոկոսի անկում է արձանագրել», - հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը` վկայակոչելով Դաշնային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տվյալները:

«Այս տարվա առաջին երեք ամիսներին արձանագրված անկումը ամենանշանակալին է 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից և երկրորդը` Գերմանիայի վերամիավորումից ի վեր», - պնդում են գերմանացի վիճակագիրները:

Գերատեսչության ներկայացուցիչները նաև զգուշացնում են, որ առաջիկա ամիսներին երկրի տնտեսական ցուցանիշներն ավելի են վատթարանալու: «Քանի որ կարանտինային խիստ սահմանափակումները Գերմանիայի տարածքում սկսեցին գործել մարտի կեսերից, ակնկալվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում անկման ծավալներն անհամեմատ ավելի մեծ են լինելու», - նշում են գերմանացի վիճակագիրները:

Գերմանական կառավարության կանխատեսումներով՝ 2020 թվականը երկիրը կփակի 6.3 տոկոս անկմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG