Մատչելիության հղումներ

Բրիտանական ընդդիմությունը պնդում է, որ վարչապետ Ջոնսոնի խորհրդականը խախտել է կարանտինային սահմանափակումները


Բորիս Ջոնսոնը, արխիվ
Բորիս Ջոնսոնը, արխիվ

Բրիտանական ընդդիմությունը պահանջում է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի հրաժարականը:

Ընդդիմադիրների պնդմամբ՝ շաբաթներ առաջ Քամինգսը խախտել է Մեծ Բրիտանիայի տարածքում հաստատված կարանտինային սահմանափակումները:

Ըստ Guardian և Mirror պարբերականների, Քամինգսը լքել է Լոնդոնը և ուղևորվել մայրաքաղաքից 400 կիլոմետր հյուսիս գտնվող Դյուրհամ քաղաք` հարազատներին այցելելու նպատակով: «Ուղևորության ընթացքում Քամինգսի մոտ կորոնավիրուսի ախտանիշեր են նկատվել», - պնդում է բրիտանական մամուլը:

Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը, սակայն, այսօր տարածած հայտարարությամբ պնդել է, որ Քամինգսը որևէ սահմանափակում չի խախտել և գործել է «օրենքի շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG