Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ


ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ մայիսի 22-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Տարածած հաղորդագրությունում ասված է. - «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»:

Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG