Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացի Վրաստանի տարածքով տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով)», - ասված է հայտարարությունում: