Մատչելիության հղումներ

Ռուս-ադրբեջանական սահմանին հայրենիք վերադառնալուն սպասող ադրբեջանցի է մահացել


Ռուսաստան - Արտակարգ իրավիճակների նախարարությունը Դաղստանի Դերբենդի շրջանում ժամանակավոր ճամբար է ստեղծել սահմանին կուտակված ադրբեջանցիների համար, 19-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Արտակարգ իրավիճակների նախարարությունը Դաղստանի Դերբենդի շրջանում ժամանակավոր ճամբար է ստեղծել սահմանին կուտակված ադրբեջանցիների համար, 19-ը մայիսի, 2020թ.

Ռուս-ադրբեջանական սահմանին մահացել է Ադրբեջանի քաղաքացի, ով սպասում էր հայրենիք վերադառնալուն:

«Թուրան» գործակալությունը, վկայակոչելով ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները Դաղստանում, հայտնում է, որ Ադրբեջանի սահմանին օրեր շարունակ սահմանների բացմանը սպասող 52-ամյա Իդրի Թահմազովը մահացել է լյարդի ցիռոզի հետևանքով: Նրա դին ուղարկվել է Ադրբեջան:

Շաբաթներ շարունակ ռուս-ադրբեջանական սահմանին կուտակված ավելի քան 700 ադրբեջանցիներ չեն կարողանում տուն վերադառնալ: Երկու երկրների նախագահների և արտգործնախարարների հեռախոսազրույցներից հետո` մայիսի 19-ին, պաշտոնական Բաքուն ներս է թողել միայն 120 քաղաքացիների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG