Մատչելիության հղումներ

Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում են կազմակերպում


Շվեյցարիա - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, Ժնև, 30-ը հունվարի, 2020թ.
Շվեյցարիա - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, Ժնև, 30-ը հունվարի, 2020թ.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը, ինչպես նաև քայլերը, որոնք ձեռնարկվելու են առաջիկա ամիսներին` կորոնավիրուսի համաճարակից հետո, հայտարարում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ըստ հաղորդագրության, կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման տեղն ու ժամկետները: Նշվում է, որ այն տեղի կունենա համանախագահների միջնորդությամբ` համաճարակի թուլացումից հետո:

XS
SM
MD
LG