Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ այսօրվանից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը, և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։
Դեսպանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մուտքը: