Մատչելիության հղումներ

Պարետի որոշմամբ սահմանվել է Արենի համայնք մուտք ու ելք կատարելու հատուկ ռեժիմ


Պարետի որոշմամբ մայիսի 16-ից մինչև 26-ը՝ ժամը 23:59-ը սահմանվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնք մուտք ու ելք կատարելու հատուկ ռեժիմ:

Ըստ այդմ, արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը բնակավայր՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման, գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության:

Որոշումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG