Մատչելիության հղումներ

Նորքի տուն-ինտերնատում ավելի քան 40 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել. ԱՆ խոսնակ


Նորքի տուն-ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Արդեն 2 օր է տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար», - նշել է Նիկողոսյանը:

Հայաստանում մինչ այս պահը հաստատվել է կորոնավիրուսի 4 հազար 283 դեպք, առողջացել է 1791 քաղաքացի, գրանցվել է մահվան 55 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG