Մատչելիության հղումներ

Բրազիլիայի առողջապահության նախարարի հրաժարականը՝ համաճարակի հարցում տարաձայնությունների ֆոնին


Բրազիլիա, բուժաշխատողը տեղափոխում է կորոնավիրուսով վարակված պացիենտին, արխիվ
Բրազիլիա, բուժաշխատողը տեղափոխում է կորոնավիրուսով վարակված պացիենտին, արխիվ

Համաճարակի հարցում նախագահի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին հրաժարական է տվել Բրազիլիայի առողջապահության նախարարը: Նելսոն Թեյշը պաշտոնավարել է ընդամենը մեկ ամիս:

Նախարար Թեյշը մասնավորապես դեմ էր մալարիայի դեմ նախատեսված քլորիխին դեղամիջոցով կորոնավիրուսը բուժելու նախագահի որոշմանը: Չնայած այդ դեղամիջոցի ոչ արդյունավետությանը, ինչը փաստվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն չի չեղարկում դրա կիրառումը:

Բրազիլիայում մասնավորապես վերջին շաբաթներին վարակը սկսել է սրընթաց տարածվել, վարակակիրների թիվը արդեն 22 հազար է, զոհվել է շուրջ 15 հազար մարդ: Երկրի նախագահը այդուհանդերձ պնդում է, որ օր առաջ պետք է չեղարկվեն սահմանափակումները, քանի որ «վարակը բնակչության մեծամասնության համար վտանգավոր չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG