Մատչելիության հղումներ

Վատիկանում ախտահանում են Սուրբ Պետրոսի բազիլիկը


Սանիտարական ծառայությունն ախտահանում է Սուրբ Պետրոսի տաճարը, Վատիկան, 15-ը մայիսի, 2020թ.
Սանիտարական ծառայությունն ախտահանում է Սուրբ Պետրոսի տաճարը, Վատիկան, 15-ը մայիսի, 2020թ.

Վատիկանում ախտահանում են Սուրբ Պետրոսի տաճարը, պապական բազիլիկի ներսում աշխատողները հատուկ նյութերով մշակում են հոյակերտ շինության բոլոր հատվածները՝ հատակը, սյուները, արձանները:

Տեխնիկապես բազիլիկը կորոնավիրուսի համավարակի ամենածանր օրերին փակ չի եղել, սակայն այստեղ թույլատրվել է անվտանգության ծառայության հսկողության ներքո միայն փոքրաթիվ խմբերի մուտքն աղոթքի համար:

Առայժմ հայտնի չէ, թե երբ Հռոմում կբացվեն բոլոր տաճարները, սակայն իշխանությունների կարգադրությամբ, տաճարներ մուտք գործող բոլոր մարդիկ նախ պարտադիր կջերմաչափվեն:

Ենթադրվում է, որ Իտալիայում որոշ եկեղեցիներում մայիսի 18-ից թույլ կտան պատարագ մատուցել:

Սուրբ Պետրոսի, Սուրբ Պողոսի, Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Մարիամի տաճարները Վատիկան-պետության տարածքում են և քաղաքական առումով Իտալիայի Հանրապետության մաս չեն կազմում:

Վատիկանը հայտնել է, որ յուրաքանչյուր եկեղեցի ինքնուրույն կորոշի վերաբացվելուց հետո ներս մտնող հավատացյալների թիվը և եկեղեցական ակտիվությանն առնչվող այլ հարցեր:

Իտալիայում թանգարանները կբացվեն առաջիկա երկուշաբթի օրը, սակայն Վատիկանի դեպքում ժամանակ կպահանջվի, քանի որ անհրաժեշտ կլինի լուծել անվտանգության հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG