Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն ավանում այցելէլ է Owens & Minor ընկերություն, որն արտադրում է N95 տեսակի ռեսպիրատորներ, բժշկական հատուկ հանդերձանք, ձեռնոցներ և դիմակներ:
Աշխատողների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, թե անձամբ ճանաչել է կորոնավիրուսից զոհված հինգ մարդու:
«Գիտեք, գրիպի մասին ինչ կուզեք կասեք, բայց ես ոչ մեկի չեմ կորցրել գրիպից, ոչ մի մահվան դեպքի մասին չեմ լսել, բայց կորոնավիրուսից մահացել է հինգ մարդ, որոնց ես գիտեի, նրանցից երկուսն ընկերներս էին», - ասել է Թրամփը:
Նախագահն արտադրամասում դիմակ չի կրել: Նա հրաժարվում է դա անել, թեպետ կառավարությունն ամերիկացիներին հորդորում է հանրային վայրերում կրել դիմակներ, ինչը պարտադիր է նաև Սպիտակ տան համալիրի տարածքում: