Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հերթական հեռախոսազրույցն է կայացել


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյան և Սերգեյ Լավրով, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյան և Սերգեյ Լավրով, արխիվ

Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին:

Սա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է վերջին տասն օրվա ընթացքում, առաջինը՝ մայիսի 6-ին, նույնպես նախաձեռնել էր ռուսական կողմը:

XS
SM
MD
LG