Մատչելիության հղումներ

Հրդեհի հետևանքով ոչնչացել է Ազգային գրադարանի թվային արխիվը


Հրդեհի հետևանքով ոչնչացել է Ազգային գրադարանի թվային արխիվը, այս մասին «Ազատությանը» հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

«Ցավոք սրտի, այրվել է թվային արխիվը։ Այս պահին հետաքննություն է իրականացվում՝ սերվերների այրման պատճառը պարզելու համար։ Բարեբախտաբար, կորուստը միայն նյութական է», - նշեց փոխնախարարը։

Խաչատուրյանի տեղեկացմամբ՝ թվային արխիվի բնօրինակներից բացի, Ազգային գրադարանը նաև հենց թվային արխիվի կրկնօրինակներն ունի, սակայն ընթերցողները որոշ ժամանակ չեն կարող օգտվել դրանցից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG