Հակամահամաճարակային սահմանափակումների պատճառով Միացյալ Նահանգներում գործազուրկների թիվը գերազանցել է 36 միլիոնը։ Միայն անցած շաբաթ գործազրկության նպաստ ստանալու դիմում է ներկայացրել է 2 միլիոն 980 հազար ամերիկացի:
Ճգնաժամից առաջ գործազրկության նպաստ էր ստանում ընդամենը 1 միլիոն 700 հազար քաղաքացի։
Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամը առաջիկա ամիսներին շարունակելու է ամերիկյան տնտեսությանը լուրջ կորուստներ պատճառել ՝ չբացառելով, որ առաջիկա ամիսներին գործազրկության ցուցանիշը երկրում կարող է հասնել 25 տոկոսի:
Միացյալ Նահանգները կորոնավիրուսի վարակակիրների և մահացության ցուցանիշներով աշխարհում առաջին տեղում է. վարակվածների թիվը ավելի քան 1 միլիոն 396 հազար է, զոհվել է ավելի քան 83 հազար մարդ։