Ռուսաստանի պետդուման այսօր երրորդ ընթերցմամբ և վերջնական օրենք ընդունեց, որը երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս հանրաքվեների և ընտրությունների ժամանակ քվեարկել փոստային ծառայության միջոցով:
Հեռավար քվեարկության օրինագիծը պետդումայի օրակարգ էր մտել այսօր առավոտյան, և օրվա ընթացքում հրատապ կերպով այն բոլոր ընթերցումներով անցավ և ընդունվեց ամբողջությամբ: