Իսրայելի ոստիկանությունը 320 մարդու է ձերբակալել, որոնք փորձել են հրեական կրոնական միջոցառում անցկացնել՝ խախտելով կարանտինի պայմանները:
Ռաբբիներից շատերը պաշտպանում են կառավարության մտցրած սահմանափակումները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը, բայց ուղղադավան (օրթոդոքս) ռաբբիները հրաժարվում են չեղարկել կրոնական ծեսերը:
Ամենամյա մի ծիսակատարությամբ հազարավոր հրեաներ հավաքվում են երկրի հյուսիսում գտնվող իրենց նախնիներից մեկի գերեզմանի մոտ, աղոթում ամբողջ գիշեր, խարույկների շուրջ պարում ու երգում:
Ոստիկանությունը հայտնում է, որ երեկ երեկոյան հարյուրավոր մարդիկ փորձել են խախտել սահմանափակումները, հանդիպելով արգելքների՝ առարկաներ են նետել իրավապահների վրա, ինչն էլ հանգեցրել է զանգվածային ձերբակալությունների: